Երևանի ավագանին որոշում է կայացրել միավորել նույն գործառույթ իրականացնող երկու բաժինները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման բաժին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման նախագիծ ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱվետՊողոսյանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է աշխատակազմի նույն գործառույթ իրականացնող երկու բաժինների միավորել և դրա արդյունքում ավելի արդյունավետ աշխատող մեկ բաժին ստեղծել:

Նախագծով առաջարկվել էր վերակազմակերպել աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» և «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները և ստեղծել մեկ նոր բաժին՝ «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման» անվանումով:

Ուսումնասիրությունները և վերլուծությունները կատարելիս հաշվի են առնվել քաղաքաշինության և կոմունալ տնտեսության ոլորտների փոխկապակցվածությունը և այդ բնագավառներում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 94-րդ հոդվածում Երևանի վարչական շրջանների ղեկավարներին վերապահված լիազորությունների համատեղված լինելը, ինչպես նաև տնտեսական բաղադրիչը՝ համաձայն որի աշխատավարձի ֆոնդի տարեկան տնտեսումը կազմելու է 5 միլիոն 904 հազար ՀՀ դրամ:

Հայերեն

Տոնական մթնոլորտում նշվել է Անի համայնքի օրը

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ