Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության փակ և գաղտնի քվեարկությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է:

«Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունենալու Ազգային ժողովի հարևանությամբ գտնվող նախասրահում, ժամը 15:50-16:50-ն»,- ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001 թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին