Իրավունք

Մակունցը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից ստացած իր տպավորությունը

1 րոպեի ընթերցում

Մակունցը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուից ստացած իր տպավորությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վռճաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վրա թողել է դրական տպավորություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց թեկնածուի ընտրության հարցի քննարկման ընթացքում:

«Ես կիսվեմ իմ տպավորությամբ, որը դրական է, և, կարծում եմ, դատական համակարգը մեծապես շահելու է, եթե դուք ընտրվեք Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001 թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում