Քաղաքականություն

Չնայած համաճարակին՝ ՀՀ-ի և Չինաստանի միջև առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե մեկ միլիարդ դոլար

1 րոպեի ընթերցում

Չնայած համաճարակին՝ ՀՀ-ի և Չինաստանի միջև առեւտրաշրջանառությունը կազմել է գրեթե մեկ միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

ԱԺ փոխնախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ կարեւորելով փաստաթղթում ամրագրված դրույթների իրագործումը:

Լենա Նազարյանը շեշտել է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը:

Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին կարևորել է հրադադարի հաստատումը և հույս հայտնել, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն:

«Անդրադարձ է կատարվել նաևՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկմանը, մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Չնայած համաճարակին՝ հարաբերությունները պահպանվել են, անգամ աճ է գրանցվել առևտրատնտեսական ոլորտում. առևտրաշրջանառությունը կազմել է գրեթե մեկ միլիարդ դոլար»,- ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում