Հասարակական

ԼՀԿ-ն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը

2 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ մինչև 63 տարեկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի այն դեպքում, երբ ցանկություն ունի և ունակ է շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում: Նույնը վերաբերում է նաև այն քաղաքացիներին, ում տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի Զինված ուժերում կամ այլ զորքերում, մինչդեռ նրանք կարող են անցնել առողջական վիճակի հետազոտում, բժշկական փորձաքննություն և ծառայության անցնել Զինված ուժերում կամ այլ զորքերում: Ըստ այդմ՝ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրված նախագծով առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը (մինչև 63), բարձրացնել Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը (մինչև 63)»,- ասված է օրենքի նախագծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում