Հասարակական

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել 12 մանկապարտեզ, ևս 3-ը կառուցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում հաստատվեց Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծի մեջ նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է fինանսական պայմանագիր։ Նշված ֆինանսական պայմանագիրը հաստատվել է Երեւան քաղաքի ավագանու կողմից 2017թ. դեկտեմբերի 26-ին: >Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքվել է 5 մլն եվրո գումարի դրամաշնորհային համաձայնագիր: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո:

Քաղաքապետի տեղակալը Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում և սեյսմիկ անվտանգության միջոցառումների իրականացում:

Նրա խոսքով` դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է Երեւանի ավագանու հավանությունը:

«Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 12 և կառուցել 3 նոր մանկապարտեզ: 2020-ին 11 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում ենք իրականացրել համայնքային միջոցների հաշվին: Դրանցից 9-ը շահագործման է հանձնված, մյուս երկուսը շահագործման կհանձնվեն մոտակա օրերին »,- եզրափակեց Սարգսյանը:

Հայերեն

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար