Քաղաքականություն

Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան

4 րոպեի ընթերցում

Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն ընդդիմությունը չի արձագանքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասարակության լայն շերտերի մոտ չկա:

«Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանքել: Ընդդիմությունը խոսում է իրարամերժ բաներից, հակասում ինքն իրեն: Հայաստանի քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս նույն բանը. մարդիկ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք, գնացեք գործ արեք, աշխատեք, հետո պարզ կլինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Նա հիշեցրեց իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի մասին, որը կամփոփեն հունիսին և կորոշեն հետագա անելիքները:

«Իշխանությունը պատերազմից հետո առաջարկ արեց, մի քանի անգամ ամբիոնից ասացինք՝ եկեք որոշենք, որ թեկնածու չի առաջադրվում, գնում ենք նոր ընտրությունների, ժամկետներ որոշենք: Մենք մարդկանց հրավիրեցինք քննարկելու: Իրենք իրենց փողոցային պայքարը չե՞ն շարունակել, դադարեցրե՞լ են: Ոչ:

Իշխանությունն ասաց՝ գնանք ընտրությունների: Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը կարող է հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո նաև խորհրդարանում չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ այս ընթացքում ժողովրդի հետ շփումները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են թավիշը վերացրեք: Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի: Նորից եմ կրկնում՝ օրենքը խստագույնս է գործելու:

Մենք արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ բերեցինք, որովհետև ընդդիմությունը հարց բարձրացրեց վարչապետի հետ կապված: Լինելով Հայաստանի ժողովրդի առջև հաշվետու՝ տեսանք, որ առաջարկն ու հարցը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

ԱԺ փոխխոսնակը չցանկացավ մեկնաբանել հայտարարություններն այն մասին, թե կուսակցությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից հրաժարվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ խորհրդարանից դուրս ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի պատերազմին առնչվող հարցեր, Սիմոնյանը նշեց. «Մենք այս փուլում՝ մոտակա մի քանի ամիսը չենք կարող դա մեզ թույլ տալ, քանի որ ունենք ռազմագերիների դեռ վերջնականապես չլուծված հարց և գործընթաց, որը դեռ ավարտված չէ: Ես մտավախություն ունեմ, որ դա հերթական անգամ շահարկումների առիթ կարող է հանդիսանալ և բացասական ազդել բանակցային գործընթացի վրա»:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում