ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորումում անցկացվել են ինժեներասակրավորային ստորաբաժանումների հրամանատարների հավաքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի ինժեներասակրավորային ստորաբաժանումների հրամանատարների մասնագիտական պատրաստվածությունն ամրապնդելու, տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարման և ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով փետրվարի 4-6-ն անցկացվել են եռօրյա հավաքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից: