Քաղաքականություն

ՀՀ առաջին նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում եւ Արցախում ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ՀՀ առաջին նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում եւ Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 8-ին իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի», -գրել է Մուսինյանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը եւ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում