Քաղաքականություն

Մարուքյանը վստահ է` լինելու են արտահերթ ընտրություններ

2 րոպեի ընթերցում

Մարուքյանը վստահ է` լինելու են արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանն ասաց փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Արտահերթ ընտրությունները կլինեն, ե՞րբ, ո՞նց...»,- ասաց Մարուքյանը, նշելով, որ իրենք մասնակցելու են այդ ընտրություններին:

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկած հուշագրին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ չի փոխվել:

«Ես չեմ ստորագրելու ոչ մի հուշագիր, թող հրաժարական տա»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո չեն առաջադրի վարչապետի թեկնածու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում