Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը ոլորտին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբերիոն ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանում մեդիայի ազատության հարցն ու ոլորտները, որտեղ իր գրասենյակը կարող է աջակցություն տրամադրել Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Ռիբերիոն ողջունել է հավաստիացումներն այն մասին, որ մեդիայի ազատությունն ու լրագրողների անվտանգությունը կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ կառավարության օրակարգում: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին մեդիայի և խոսքի ազատության հարցերում:

Ռիբերիոն և Պապիկյանն անդրադարձել են «ֆեյք լուրերի» հետևանքով ի հայտ եկող մարտահրավերներին, մեդիայի ազատության վրա ազդեցությանը:

Կողմերը խոսել են նաև այլ ոլորտներում համագործակցության և Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի՝ Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին:

Հայերեն English Français Русский

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում