Հասարակական

Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ պահանջում են վերսկսել մանկապարտեզների ընդունելությունը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ պահանջում են վերսկսել մանկապարտեզների ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ ծնողներ փետրվարի 8-ին բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով հստակություն, թե երբ են մանկապարտեզներում վերսկսվելու ընդունելությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքող ծնողներից մեկը նշեց, որ մեկ տարի կարանտինային ռեժիմում սպասելով ծնողները համբերել են, սակայն քաղաքապետարանը հստակ բան չի ասում:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է այդ խնդրին, այլ նաև քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու հետ կապված:

«Անցած տարի համավարակի պատճառով ընդունելություն չի եղել և մինչև օրս ընդունելություն չկա, ինչպես նաև մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակում է մտցվել: Երևանի քաղաքապետարանը հետևում է բացառապես Կառավարությունից եկող ցուցումներին»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները և համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ՝ այս հարցին լուծում տալու նպատակով, հասկանալով շատ աշխատող ծնողներ երեխաներին թողնելու տեղ և հնարավորություն չունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում