«Նոր գիրք»-1/21. Հայաստանում հրատարակվող նոր գրքերը՝ «Արմենպրես»-ի նախագծում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը վերականգնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի շարունակելու է ընթերցողի դատին հանձնել հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Հայկ Սիրունյան, «Ադամամութ»

«Արդի» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում երիտասարդ հեղինակ Հայկ Սիրունյանի «Ադամամութ» ժողովածուն, որ ներառում է նրա բանաստեղծություններն ու էսսեները։ Չնայած երիտասարդ տարիքին՝ ժողովածուն ընդգծում է Սիրունյանի ասելիքը, իսկ նրա ուրույն ձեռագիրը կանխորոշում է, որ իր արժանի տեղն է զբաղեցնելու հայ ժամանակակից գրականության մեջ։ Գրքում հեղինակը հմտորեն կարողացել է կամուրջ ստեղծել հայ գրականության դասական ավանդների և արդի բանաստեղծական մոտեցումների միջև։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Թորնթըն Վայլդեր, «Սուրբ Լուիս արքայի կամուրջը»

«Օտար գիր» մատենաշարով լույս է տեսել Թորնթըն Վայլդերի «Սուրբ Լուիս արքայի կամուրջը» վեպը: Ճակատագիր, պատահար, օրինաչափություն, թե՞ Աստծու միջամտություն… Բախտորոշ իրադարձություններին անդրադառնալիս, մենք հաճախ մոլորվում ենք այս տարբերակներում։ XX դարի ամերիկյան գրականության գլուխգործոցներից մեկը համարվող, Թորնթըն Վայլդերի 1927-ին գրված այս այլաբանական վիպակը կարող է ընթերցողին օգնել կողմնորոշվել, բայց ո՛չ ավելին: Անգլերենից թարգմանել է Արտաշես Էմինը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, «Փոքրիկ արքայադուստրը»

Սառա Քրուն հոր հետ գալիս է Լոնդոն՝ սովորելու օրիորդ Մինչինի վարժարանում: Սառան, որ մշտապես պարուրված էր հոր անսահման սիրով և հոգատարությամբ, հայտնվում է իր համար անսովոր միջավայրում: Աղջկա սիրած զբաղմունքն ամեն տեսակի հետաքրքիր զրույցներ հորինելն է, որոնցով թե՛ ինքն է տարվում, թե՛ իր փոքրիկ ունկնդիրները՝ օրիորդ Մինչինի դպրոցի մյուս սանուհիները: Սակայն կյանքն ունի իր անսպասելի շրջադարձները, և դառը փորձությունները չեն շրջանցում նաև Սառային: Անգամ ամենածանր պայմաններում Բրնեթի խոհուն հերոսուհին չի դադարում բարի ու կարեկից, հնարամիտ և իմաստուն լինելուց՝ իրեն պահելով իսկական արքայադստեր նման: Արդեն հարյուր տարուց ավելի է՝ «Փոքրիկ արքայադուստրը» շարունակում է մնալ անգլիական մանկագրության ամենագրավիչ նմուշներից՝ պահպանելով իր բացառիկ հմայքը մեծ ու փոքր ընթերցողների համար:

Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի: Նկարազարդումները` Ռեջինալդ Բ. Բըրչի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Սամվել Գևորգյան, «1 րոպե անց»

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի հեղինակ Սամվել Գևորգյանի նոր՝ «1 րոպե անց» գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են #ՄիշտԱռաջ:

«1 րոպե անց»-ը նախապատրաստում է մարդուն կայացնել կարևոր որոշումներ` կյանքում, բիզնեսում և աշխատանքում: Այն ներկայացնում է, թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել միշտ առաջ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Համագործակցության համար հրատարակչությունները կարող են կապ հաստատել նախագծի հեղինակի հետ news.grigoryan@gmail.com էլեկտրոնային հասցեով

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա