Հինգերորդ զորամիավորումն անցկացրել է անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորումում փետրվարի 4-ին անցկացվել է համալիր պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը։