Ինովացիա

Xiaomi-ն կարող է iPhone 12 Pro-ից թանկ սմարթֆոն թողարկել

1 րոպեի ընթերցում

Xiaomi-ն կարող է iPhone 12 Pro-ից թանկ սմարթֆոն թողարկել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi-ն կարող Է բարձրակարգ շարժական հեռախոս թողարկել 1500 դոլար գնով: Այդ մասին ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունյաոնը հայտարարել Է Weibo չինական սոցցանցի պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հնարավոր Է՝ ընկերությունը կներկայացնի ճկուն Էկրանով իր առաջին սմարթֆոնը. մոտավորապես այդքան արժեն նաեւ մյուս արտադրողների նման սմարթֆոնները: Համեմատության համար նշենք, որ ճկուն Էկրանով Motorola Razr 5G-ն ռուսաստանյան շուկայում կնստի 119 հազար ռուբլի, իսկ Samsung Galaxy Z Fold2-ը՝ 170 հազար ռուբլի:

Ավանդական դիսփլեյով հանրահայտ iPhone 12 Pro-ն Ռուսաստանում կնստի 99990 ռուբլի: Xiaomi-ի մենեջմենթին հետաքրքրում Է դրա վերաբերյալ մակնիշի երկրպագուների կարծիքը: Բաժանորդները կարող են առաջարկել իրենց գաղափարները, թե ինչ տեսք պետք Է ունենա նման սմարթֆոնը, որի շնորհանդեսը կարող Է տեղի ունենալ մոտ օրերս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում