Քաղաքականություն

ԱԺ 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերը պետությունից ֆինանսավորում կստանան

1 րոպեի ընթերցում

ԱԺ 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերը պետությունից ֆինանսավորում կստանան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի կառավարությունը միջոցների կտրամադրի Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստում:

Նախագծով նախատեսվում է ՀՅԴ-ին 2021թվականին ընդհանուր առմամբ հատկացնել 4 մլն 300 հազար դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ 5 մլն 208 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 մլն 56 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ին 9 մլն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքին՝ 48 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում