Հասարակական

ԱԺ-ն ընդունեց առանձին ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը: Նախագծով նախատեսվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները, օրինակ` խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության հետ կապված գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին: Մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, կրկին մասնագիտանալու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այդ նպատակով դատական համակարգում ավելացվում է առնվազն 17 հաստիք, որոնցից առնվազն 8-ը՝ Երևանում: «Վերաքննիչ դատարանում ընդհանուր առմամբ վեց դատավոր կրկին մասնագիտանալու է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի»,-ասել էր նախարարը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել է 3 փոփոխություն, որոնք կոնցեպտուալ բնույթ չունեն: Եվս 2 փոփոխություններից մեկը վերաբերվում է դատավորների հայտարարագրերը վերլուծելուն, սահմանվում է 1 ամիս ժամկետ, մյուսը տերմինաբանական բնույթի փոփոխություն է:

Հայերեն Русский

Բաքվի գործելաոճը նորություն չէ․ ԱԳ փոխնախարար

Թատրոնների շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու․ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը ժամանել է Սիրիա

Գրենլանդիայում ԱՄՆ պատվիրակության այցն անվանել են անհարգալից վերաբերմունք կղզու բնակիչների նկատմամբ

«Թատերական շաբաթ»-ին այս տարի ավելի շատ թատրոններ են մասնակցում․ պատասխանատուները հորդորում են ակտիվ լինել

ԱԳ փոխնախարարը քննարկելի է համարում ԵՄ դիտորդների նոր մանդատի հարցը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների, սակայն Ադրբեջանից արձագանք դեռ չկա․ փոխարտգործնախարար

ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ