Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել է «Սաութհեմփթոն»-ին

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել է «Սաութհեմփթոն»-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Սաութհեմփթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաները» ոչ ֆուտբոլային հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ` 9 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Մանչեսթերյան ակումբի կազմում աչքի ընկան Աարոն Վան-Բիսական, Մարկուս Ռեշֆորդը, Էդինսոն Կավանին, Անտոնի Մարտիալ (դուբլ), Սքոթ Մաքթոմինայը, Բրունու Ֆերնանդեշը և Դենիել Ջեյմսը: «Սաութհեմփթոն»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Յան Բեդնարեկը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի առաջատարն է 44 միավորով: Նման ռեկորդային հաշիվ Անգլիայի առաջնությունում գրանցել էր հեռավոր 1995 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում