Ինովացիա

Apple-ի առաջին Էլեկտրամոբիլի ստեղծմանը կօգնի Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնը

1 րոպեի ընթերցում

Apple-ի առաջին Էլեկտրամոբիլի ստեղծմանը կօգնի Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի Էլեկտրաքառը հիմնվելու Է Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնի հարթակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Macrumors-ը՝ վկայակոչելով վերլուծաբան ին-Չի Կուոյի՝ «խնձորի» ընկերության ներդրողների համար արված գրությունը:

Քուփերթինոյից ընկերությունը հետաքրքրված Է Hyundai Electric Global Modular Platform-ի մոդուլային հարթակով: Հենց դրա հիման վրա Էլ պատրաստվում են ստեղծել Apple Car. առաջին Էլեկտրամոբիլը: Մի շարք բաղադրիչներ նախագծելու եւ արտադրելու են Hyundai-ի մասնագետները, իսկ Էլեկտրաքառի հավաքմամբ կզբաղվեն ԱՄՆ-ի Kia դուստր գործարանում: Հաջողության դեպքում, կանխատեսում Է վերլուծաբանը, Apple-ը կընդլայնի Էլեկտրաքառերի արտադրության իր ծրագիրը:

Համագործակցության համար այլ թեկնածուների թվում նշվում են General Motors եւ PSA կոնցեռնները: Apple-ը չի պատրաստվում սեփական Էլեկտրաքառը մշակել զրոյից՝ ժամանակ շահելով պատրաստվել այն շուկա դուրս բերելու համար: Ընկերությունը կկենտրոնանա անվարորդ կառավարման համար ծրագրային եւ ապարատային ապահովման, կիսահաղորդիչների, դիզայնի եւ այլ բաղադրիչների վրա: Սպասվում Է, որ Apple Car.-ի շնորհանդեսը կկայանա 2025 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում