Ադրբեջանը հասկանում է՝ ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումը կոշտանալու է. պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ միջազգային ճնշումը տարբեր հարթակներում բանեցնելու մեթոդը միակ տարբերակն է՝ Ադրբեջանին վերադարձնելու բնականոն միջազգային հարաբերությունների հուն, և Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ հայ ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումը կոշտանալու է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ-ում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ասուլիսում:

Նա շեշտեց, որ Ժնևյան կոնվենցիաները հստակորեն որպես պարտադիր պայման են սահմանում, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմագերիները, պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ հայրենադարձվեն: Սա Ադրբեջանի վրա դրված պարտավորություն է՝ անկախ նրանից, թե ԵԽԽՎ-ում ինչ կխոսվի: Դա միջազգային ճնշում է՝ միջազգային պարտավորության մակարդակով:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ շրջանակում ռազմագերիների հարցով Ադրբեջանի վրա ճնշումներին և հաջողություններին՝ պատգամավորն ասաց, որ դա ռազմի դաշտ չէ, երբ հաջողությունը կարող է լինել ակներև: «Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով՝ ելույթ, զեկույց, բանաձև: Այնուհետև այդ ամենը կարող է արտացոլվել, մասնավորապես, Եվրոպական դատարանի որոշումներով, նախարարների կոմիտեի շրջանակներում: Առանձին-առանձին քայլերով կարող ենք ասել, որ որևիցե միջոց անհրաժեշտ է, բայց բավարար չէ»,- ասաց Վարդանյանը:

Նա վստահ է, որ միջազգային ճնշումը տարբեր հարթակներում բանեցնելու մեթոդը միակ տարբերակն է՝ Ադրբեջանին ետ վերադարձնելու բնականոն միջազգային հարաբերությունների հուն: «Ադրբեջանը հստակ հասկանում է, որ միջազգային ճնշումը ռազմագերիների հայրենադարձման հարցով շատ ավելի կոշտանալու է»,- ասաց նա:

Հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց, որ թեևԵԽԽՎ հայտարարությունները, բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, սակայն դրանց դերը թերագնահատել պետք չէ: ԵԽԽՎ-ն տարբեր տարիների կամ ամիսների ընդունել է հայտարարություններ կամ բանաձևեր, հայտարարություններ, որոնք, այնուամենայնիվ, քաղաքական ազդեցություն ունեցել են: Ըստ նրա՝ դրանք որոշակի միջազգային ճնշում են:

«Ես կարծում եմ, որ այդ միջազգային ճնշման առաջին դեպքերն արդեն իսկ կան: Այսինքն՝ այն, որ ԵՄ ներկայացուցիչը հայտարարություն է անում, ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները հայտարարություններ են անում, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում կոչ է արվում անհապաղ փոխանակել ռազմագերիներին: Սրանք բոլորը ճնշման դրսևորումներ են»,-ասաց նա:

Սակայն Ռուբինյանը կարծում է, որ միայն դրանցով արդյունք չի լինի: Ըստ նրա ՝ սա պրոցես է, և պետք է ուժեղացնել միջազգային ճնշումը:

Հայերեն Русский

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան. նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են ՀՀ-ի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Հունգարիայի իշխանությունների հետ կքննարկի ԵՄ-ին անդամակցության գլուխների բացումը. Moldpres

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Ռադևը հայտարարել է, որ Բուլղարիան և Ֆրանսիան բարձր տեխնոլոգիաների և տիեզերքի ոլորտներում արդյունավետ համագործակցություն են զարգացնում. BTA

Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ. Al Jazeera

Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել