Սպորտ

Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական թիմի կազմում է

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական թիմի կազմում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի առաջնության տուրի խորհրդանշանակ թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` WhoScored-ի կազմած խորհրդանշանակ թիմում «Ռոմա»-ի երկու ֆուտբոլիստ կա` Մանչինին և Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը ստացել է 8.2 գնահատական:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության20-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վերոնա»-ին: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն կարողացավ արագ առաջ անցնել հաշվի մեջ:20-րդ րոպեին աչքի ընկավ Մանչինին: Այնուհետ շեշտակի հարվածով հաշվի տարբերությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը: «Գայլերն» առաջին կեսում խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մայորալը: «Վերոնա»-ն երկորրդ կեսում խփեց միայն հեղինակությոն գնդակը: «Ռոմա»-«Վերոնա»` 3:1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանակից հետո մայրաքաղաքային թիմը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և 3-րդն է: «Ռոման» ունի 40 միավոր: Առաջատարը 46 միավորով «Միլան»-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում