Եկեղեցու և ծննդատան հանցավոր ռմբակոծություն, արգելված զենքի կիրառում. իսպանացի լրագրողը պատռում է ադրբեջանական կեղծիքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին պատերազմի ժամանակ Արցախում գործունեություն ծավալած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն անդրադարձել է ադրբեջանական մեդիա տիրույթում իր բացահայտումների առաջացրած իրարանցմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցից ադրբեջանական մեդիայի մեջբերումներին, կողմնակալ մեկնաբանություններին հատ առ հատ իսպանացի լրագրողն արձագանքել է: Պաբլո Գոնսալեսը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացնում է պատերազմի օրերին իր արձանագրածն ու տպավորությունները:

«Ամենաշատ մեջբերվող հատվածը Մարտակերտն է և ռմբակոծության ճշգրտությունը: Մարտակերտում բազմաթիվ քաղաքացիական կառույցներ են վնասվել, դրանք չեն եղել մարտական ստրատեգիական օբյեկտներ: Су-25-ի ռմբակոծությունները, որոնց մասին ասում էին, այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Մարտունիում իրավիճակն ավելի վատ էր, այնտեղ մոտ 1050 շենքերից վնասվել է 850, որից 350-ն ունեն լուրջ վնասներ, 56-ը չեն կարող վերականգնվել, և 48 մարդ զոհվել է: Ստեփանակերտում ևս ադրբեջանցիները հարվածել են քաղաքացիական օբյեկտների։ Ծննդատան հարվածը դրա վառ վկայությունն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Պաբլո Գոնսալեսը:

Իսպանացի լրագրողի խոսքով, իրեն չի հաջողվել խոսել այլ դեպքերի մասին, սակայն նախընտրում է անդրադառնալ Շուշիի եկեղեցու հանցագործ ռմբակոծությունը, երբ տեղի ունեցավ երկու հարված մեկ օրում, մի քանի ժամվա տարբերությամբ:

«Ես եղել եմ այնտեղ այդ երկու հարվածների արանքում: Առանձնացնեմ արգելված զենքի կիրառումը, այն, ինչ մեջբերում եմ տեքստում, բայց դա չի մատնանշում ադրբեջանական մամուլը: Կամ Հադրութում տարեց կնոջ հետ կատարված դեպքը, երբ նա սպանվեց անօդաչուի հարվածից: Կինն իր այգում էր, և ակնհայտորեն չի եղել օրինական թիրախ՝ դա ևս մեկ հանցագործություն է, որը պետք է հետաքննել: Մեկ այլ օրինակ, Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծումը, կառույցը գտնվում էր զինվորական հատվածներից հեռու: Սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած նման դեպքերը տասնյակ են»,-նշել է նա:

Մնացած առումներով, Պաբլո Գոնսալեսն առաջարկում է մարդկանց նայել կոնֆլիկտի ընթացքում կատարած իր աշխատանքը, լուսանկարները, տեսանյութերը, որպեսզի կարողանան ավելի լավ դատողություններ անել իր գործունեության մասին և չսկսել հարցազրույցից, որում հնարավոր չէր ընդգրկել ամբողջը:

Հայերեն العربية Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա