Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ պատերազմի ընթացքում իրեն սխալ տեղեկատվություն է տրամադրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Տեղեկատվական միասնական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ պատերազմի ընթացքում իրեն սխալ տեղեկատվություն է տրամադրվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց փետրվարի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Պատերազմի ընթացքում իմ կողմից մոտ 170 հրապարակում եղել է՝ հաղթելու ենք, ոչ թե հաղթում ենք, և նույն չփով էլ եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է և այլն: Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս համար շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, դրանից հետո մենք անպայման ուզում ենք դավաճանների գտնել, և շատ ցավում եմ, որ զինվորականների մեջ են ուզում դավաճաններ գտնել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ պատերազմի ողջ ընթացքում տեղեկությունները ստացել է բացառապես Պաշտպանության նախարարությունից, Գլխավոր շտաբից և Պաշտպանության բանակից, սակայն չի բացառում, որ ստացել է նաև սխալ տեղեկատվություն:

«Չեմ բացառում, պատերազմի ընթացքում բազում հակասություններ են եղել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հայերեն English Français Русский

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ