Life

Իվետա Մուկուչյանը երկրպագուների դատին է հանձնել «Անհասանելի» երգը

1 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանը երկրպագուների դատին է հանձնել «Անհասանելի» երգը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որին հաճախ անվանում են Իվա-դիվա, հրապարակել է «Անհասանելի» երգը: Այն արդեն հասանելի է համացանցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտությունը գրել են Նարեկ Հովսեփյանը, Ֆելիքս Խաչատրյանը և Իվետա Մուկուչյանը, բառերի հեղինակը Ֆելիքս Խաչատրյանն է, գործիքավորումն իրականացրել է Լիլիթ Նավասարդյանը:

Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել է 7-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում