Հասարակական

Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարները

1 րոպեի ընթերցում

Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները նշում են, որ պետությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը և պահանջում են այն:

«Հիմա մեզ պետք է մոտենա Արա Առաքելյանը, ով այդ հարցերով հանձնաժողովի նախագահն է, և պարզաբանում տա: Ոչ մեկը մեզ հետ այդ հարցով չի կապվել, ոչ մեկը պատասխան չի տվել», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Պատերազմի մի խումբ մասնակիցներ չեն հասկանում, թե ինչու մինչև օրս իրենց չեն տվել հասանելիք գումարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում