Life

Սևակ Ամրոյանը երկրպագուներին է ներկայացրել «Հրամանատար» երգը

1 րոպեի ընթերցում

Սևակ Ամրոյանը երկրպագուներին է ներկայացրել «Հրամանատար» երգը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կազմավորման տոնի կապակցությամբ երգիչ Սևակ Ամրոյանը ներկայացրել է «Հրամանատար» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը նվիրված է փոխգնդապետ Աշոտ Չոբանյանին: Երաժշտության և խոսքերի հեղինակն է Էդմոնդ Մակարյանը, գործիքավորումն ու հնչյունային ռեժիսորը` ԴերՀովան, հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, նախագծի պրոդյուսերությունն իրականացրել է Ալեքսանդր Մհերյանը:

Սևակ Ամրոյանը «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում:

2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2014-ին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգային շրջագայություններով եղել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում և մի շարք այլ երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում