Քաղաքականություն

Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվել է

1 րոպեի ընթերցում

Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքն ավարտվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ որոշում է կայացվել դադարեցնել բողոքի ակցիան:

«Մենք այսօր արեցինք այն, ինչը մեր ուժերից վեր էր՝ ցույց տալով, որ պատրաստ ենք մեր խոսքի տերը լինել: Հիմա խնդրում եմ՝ որեւէ բողոքի գործողություն չանել, որովհետեւ մեր ուժերն անհավասար են: Եթե մենք լինեինք բավարար չափի, ոստիկանությունն այլ պահվածք կունենար եւ մեզ կպաշտպաներ: Մենք ձեզ կասենք, թե մեր հաջորդ կտրուկ քայլերը որոնք են լինելու»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Ակցիայի կազմակերպիչները հայտնեցին նաև, որ ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի պատասխանատուներից Արշակ Զաքարյանին:

Ավելի վաղ, հանրապետության հրապարակի Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել. իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձում էին մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանությունը պատնեշ էր կազմել, ինչի հետևանքով հրմշտոց էր սկսվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում