Քաղաքականություն

ՄԱԿ-ը շարունակում է Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը շարունակում է Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կառույցները շարունակում են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք օգտակար ենք համարում միջազգային պրոֆիլային կառույցների միացումը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է ԿԽՄԿ-ն: Ինչ վերաբերում է ՄԱԿ -ի մասնագիտացված գործակալություններին, ապա ՄԱԿ-ի ղեկավարությունը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում