Հասարակական

Փորձությունից դուրս եկանք ծանր վիրավորված, բայց ուժեղանալու հաստատակամությամբ. Թորոսյանի ուղերձը 

2 րոպեի ընթերցում

Փորձությունից դուրս եկանք ծանր վիրավորված, բայց ուժեղանալու հաստատակամությամբ. Թորոսյանի ուղերձը 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա փորձությունից հայ ժողովուրդը, հատկապես զինվորականները դուրս եկան ծանր վիրավորված, բայց միևնույն ժամանակ ուժեղանալու հաստատակամությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝Բանակի օրվա առթիվ իր ուղերձում:

«Հայկական զինված ուժերի հարգելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ, գեներալներ, կամավորներ, նախորդ տարին առավել քան ծանր էր մեր երկրի և հատկապես զինված ուժերի համար։ Դա տարի էր, որ փորձարկեց մեր բոլորի և հատկապես ձեր՝ մեր հայրենքում ապրելու իրավունքը պաշտպանելու կամքը։ Փորձությունից այդ մենք դուրս եկանք ծանր վիրավորված, բայց միևնույն ժամանակ ուժեղանալու հաստատակամությամբ, որպեսզի հայ ժողովուրդը ապրի հարատև։ Շնորհիվ ձեր բոլորի անձնազոհության մենք մնացինք կանգուն։ Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք»,- նշել է Թորոսյանը:

Նա շեշտել է՝ բոլորը պարտավոր են վառ պահել հայ ժողովրդի ապրելու իրավունքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը՝ ամրացնելով և շենացնելով երկիրը, որպեսզի այլևս երբեք չանցնենք նման փորձությունների միջով։

«Վստահ եմ, որ ձեր կամքն անկոտրում է, մարտական ոգին՝ բարձր։

Շնորհավորում եմ բոլորիդ հայոց բանակի օրվա առթիվ։ Փա՜ռք հերոսներին»,- ասված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում