Հասարակական

«Աէրոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները

1 րոպեի ընթերցում

«Աէրոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերության տարածած հաղորդագրությանը:

«Աէրոֆլոտ»-ը փոփոխություն է մտցնում միջազգային չվերթների ծրագրում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով»,- ասված է հաղորդագրությունում:

Մոսկվա-Երևան չվերթներից բացի կչեղարկվեն նաև Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Վաշինգտոն, Մոսկվա-Պրահա, Մոսկվա-Մյունխեն և մի շարք այլ չվերթներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում