Հասարակական

Նախարարությունը ներկայացրել է Covid-19-ի առնչությամբ իրականացրած ծախսերի մասին տեղեկատվություն

1 րոպեի ընթերցում

Նախարարությունը ներկայացրել է Covid-19-ի առնչությամբ իրականացրած ծախսերի մասին տեղեկատվություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասին տեղեկատվություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը 2020 թվականի մարտից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար է:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Նախարարությունից նշել են, որ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում