Apple-ն արտասովոր տեսախցիկներով և ծալովի էկրանով iPhone է ստեղծելու
1 րոպեի ընթերցում
![Apple-ն արտասովոր տեսախցիկներով և ծալովի էկրանով iPhone է ստեղծելու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/01/1041495.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple ընկերությունն աշխատում է ճկուն կորպուսով սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ, որը զգալիորեն կտարբերվի նախորդ iPhone-ներից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ընկերության նոր արտոնագրի մասին հայտնել է PatentlyApple պորտալը:
Արտոնագրում նշվում է մի քանի տեսախցիկների կիրառման մասին, որի շնորհիվ պանորամային պատկեր ստանալու հնարավորություն կընձեռվի: Ֆոտոսենսորները կներդրվեն ճկուն կորպուսում, ինչը դիտարկման տարբեր անկյուններ կապահովի սենսորների համար: Ակնհայտ է, որ նման սարքավորումը կներկայանա ծալովի էկրանով:
Apple-ի առաջին ճկվող էկրանով սմարթֆոնի թողարկման ամսաթիվը չի բացահայտվում, արտոնագիրը միայն ներկայացնում է տեխնոլոգիան: