Զենքերի մասշտաբային կիրառումն առաջացրել է անտառների, կենդանական աշխարհի վերացման ռիսկ. ՇՄ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ծավալված պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների վերաբերյալ միջազգային գործընկեր կառույցներին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նամակները ստացել են արձագանքներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ պատասխան նամակներ են ստանում, որոնցով միջազգային գործընկեր կազմակերպությունները հետաքրքրված են կոնկրետ դեպքերի առանձին դետալներով: Նախարարը նշեց, որ ներկայում իրենց գերատեսչության համապատասխան բաժինը զբաղվում է այդ հարցով:

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մի քանի նամակներ է ուղարկել միջազգային գործընկեր կազմակերպություններին՝ բարձրաձայնելով անտառային տարածքների, շրջակա միջավայրի ծանր հետևանքների մասին: Առաջին մի քանի նամակները հիմնականում ահազանգեր են եղել անտառային պատերազմի հետևանքով առաջած ռիսկերի վերաբերյալ: Վերջին գրություններում ուշադրությունը սևեռել ենք Հայաստանի հարավային տարածաշրջանների, Արցախի հարավային ու հարավարևելյան սահմաններում էկոլոգիական աղետալի վիճակի վրա, որը արդյունք է լայնամասշտաբ զենքերի կիրառման»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ զենքերի լայնամասշտաբ կիրառումը բերել է ոչ միայն անտառների, այլև կենդանական աշխարհի վերացման ռիսկի: Խոսքը մի քանի հազար հա անտառային տարածքների մասին է: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ եղել է այնպիսի իրավիճակ, երբ անտառտնտեսությունների տարածքում բռնկված հրդեհները փրկարար ծառայության ուժերը չեն կարողացել հրդեհաշիջման աշխատանքներ կատարել: Արցախի հարավային հատվածներում ուսումնասիրություններ չեն կատարվել, քանի որ դրանք հայկական զինված ուժերի տիրապետման ներքո չեն:

Հայերեն

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում