Ընտրական օրենսգիրք, սահմանադրական փոփոխություն, ԱԺ-ի լուծարման հնարավորություն. ինչ է քննարկել «Իմ քայլը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ նշելով, որ խոսել են Սահմանադրական հնարավոր փոփոխությունների, ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորության ու այլ տարբերակների մասին:

«Փետրվար ամսվա ընթացքում մենք նախ հանրային քննարկման, ապա շրջանառության մեջ ենք դնելու Ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ օրենսգրքի այն հատվածը, որը վերաբերում է ընտրակարգին և մնացած հատվածներին: Երբ դեռ 1.5 տարի առաջ ծրագրում էինք ընտրական բարեփոխումները, գաղափար կար, որ հիմնական մասին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո, որովհետև ընտրակարգում կան դրույթներ, որոնք կարգավորված են Սահմանադրությամբ»,-ասաց Դանիելյանը:

Պատգամավորը նշեց՝ այսպիսով սահմանադրական փոփոխություններ դեռևս տեղի չեն ունեցել, բայց Ընտրական օրենսգրքի փաթեթը, մեծ հաշվով, պատրաստ է: Եվ իրենք խմբակցությունում քննարկել են ԱԺ-ում որոշակի սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Նա շեշտեց, որ այդ փոփոխությունները բնականաբար պետք է լինեն ԱԺ-ի լիազորություններում: «Մի քանի տարբերակ ենք քննարկել, դեռ քննարկումները շարունակվում են»,-ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է իրենց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տալու գաղափարը՝ նա ասաց, որ նաև այդ մասին են խոսել: «Տարբեր գաղափարներ են, մեկ կետ չէ, բազմաթիվ կետեր են՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված և այլն»,-նշեց նա:

Դանիելյանը, սակայն, նշեց, որ ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ անելը միայն «Իմ քայլը»-ի որոշելիքը չէ: «Նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետևաբար նաև ընդդիմությունը պետք է իր տեսակետը հայտնի: Հետևաբար` մենք դեռ շատ վաղ փուլում ենք, որ կարողանամ որևէ հստակ տեղեկատվություն հայտնել: Քննարկմանը հստակ որևէ որոշում չի եղել»,-ասաց նա ու հավելեց, որ խմբակցության այս քննարկումը նախնական է, շատ վաղ է դիրքորոշում հայտնել:

Ըստ Դանիելյանի՝ եթե առնվազն ընդդիմադիր մեկ խմբակցություն ևս հետաքրքրված կլինի, համաձայնության կգա մեծամասնություն կազմող խմբակցության հետ, կխոսեն այդ մասին:

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին