Life

Իլոն Մասքը 100 մլն դոլար Է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար

1 րոպեի ընթերցում

 Իլոն Մասքը 100 մլն դոլար Է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը խոստացել Է 100 մլն դոլար վճարել ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիա ստեղծողներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես որպես մրցանակ 100 մլն դոլար կնվիրաբերեմ ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար»,-Մասքը գրել Է Twitter-ում: Նա հավելել Է, որ այդ առաջարկության մանրամասնություները կհայտնի հաջորդ շաբաթ: Հավաքում Է կոչվում այն գործընթացը, որը ներառում Է ածխաթթու գազի անջատումն արդյունաբերական եւ Էներգետիկական աղբյուրներից եւ նրա երկարաժամկետ մեկուսացումը մթնոլորտից: Ածխածնի հավաքման գլխավոր նպատակը պայքարն Է գլոբալ տաքացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում