Չենք գնում քաղաքական գործունեություն իրականացնելու. Ջհանգիրյանը՝ իր և մյուս թեկնածուի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև ՀՀ ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում Բարձարագույն դատական խորհրդի անդամի ընտրության քննարկմանն ու քվեարկությանը, սակայն թեկնածու Ջհանգիրյանը հույս է հայտնում, որ ԱԺ-ն իրենց չի ուղարկում որպես մեկ խմբակցության ներկայացուցիչ՝ շեշտելով, որ քաղաքական գործունեություն չի իրականացնելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ջհանգիրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Ջհանգիրյանը նշեց՝ ցավում է, որ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» բացակայում են քննարկումներին: Խմբակցությունների հետ քննարկման ընթաքում արդիական հարցեր են բարձրաձայնվել, և նա հույս է ունեցել, որ ընդդիմությունն էլ ներկա կլինի և գուցե կփորձի այդ հարցերի շրջանակը շարունակել: «Ես էլ մեծ սիրով կպատասխանեի: Բայց ես էլի այն հույսին եմ, որ ԱԺ-ն ինձ չի ուղարկում որպես մեկ խմբակցության ներկայացուցիչ: Ես շատ կուզենայի, որ իրենց քվեներն էլ ստանայինք ես ու իմ գործընկերը՝ ԲԴԽ գործուղվելիս»,- ասաց թեկնածուն:

Նա հավելեց, որ շեմի հաղթահարման խնդիր չէ, այդ շեմը կհաղթահարվի նաև միայն «Իմ քայլը» խմբակցութան քվեներով: «Բայց դա մի ապացույց է, որ մենք չենք գնում քաղաքական գործունեություն իրականացնելու, չենք գնում ինչ-որ խմբի, թեկուզ իշխանական խմբի շահերը ներկայացնելու, այլ գնում ենք ԱԺ-ն իր ամբողջության մեջ ներկայացնելու»,- ասաց Ջհանգիրյանը:

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին