Life

Եվ սեր, և հարգանք, և փոխըմբռնում. Աթենա Մանուկյանի նոր տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

Եվ սեր, և հարգանք, և փոխըմբռնում. Աթենա Մանուկյանի նոր տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ սիրված երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը երկրպագուներին է ներկայացրել You Should Knowերգի տեսահոլովակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հունվարի 22-ից հասանելի է YouTube սոցիալական ցանցում։

2020 թվականի «Եվրատեսիլում» հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ սա նրա առաջին բալլադն է։ Այս երգը գրել է Մարկ Ֆ․Անգելոյի հետ։ Նրանք միասին ստեղծել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի խոսքերը։ Պրոդյուսերն էDJ Paco-ն։

You Should Knowերգը գրվել է 2016 թվականին, Աթենան այն կատարել է իր համերգների ընթացքում և այս տարիներին ցանկացել է այդ երգի համար հոլովակ նկարահանել։ Եվ վերջապես նրա ցանկությունն իրականություն է դարձել։You Should Know-ն դինամիկ բալլադ է, որտեղ երգչուհին ներկայացնում է մի զույգի սիրո պատմությունը։

«Նրանցից մեկն իսկապես վիրավորված է այն վերաբերմունքից, որը ստանում է այդ հարաբերության արդյունքում։ Ասես նամակ է գրում իր սիրելիին՝ բացատրելով, թե ինչ է զգում։ Դրա իմաստը խորն է, և երգի եզրակացությունն այն է, որ մենք պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ և երբեք չմնանք թունավոր հարաբերություններում, որոնցում չկա սեր, հարգանք և փոխըմբռնում: Մենք պետք է ամուր մնանք, մեզ բարձր դիրքավորենք և իմանանք մեր արժեքը: Մենք պետք է իմանանք, թե ինչպես փրկենք մեր հոգին»,-նշում է Աթենա Մանուկյանը։

Ինչ վերաբերում է երգի տեսահոլովակին, ապա պետք է նշել, որ Աթենան մասնակցություն է ունեցելYou Should Knowերգի տեսահոլովակի ռեժիսորական աշխատանքներին։ Նա հոլովակի ստեղծարար և արտ-տնօրենն է։ Երգչուհու խոսքով՝ լաց լինելիսմտածում էր Հայաստանում տեղի ունեցած պատերազմի և պատերազմական տխուր իրավիճակների մասին, որոնք իրեն շատ տխրեցնում և վշտացնում էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում