Խորհրդարանը քննարկում է ԲԴԽ անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` թեկնածուի համառոտ կենսագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

«Դավիթ Խաչատուրյանը ծնվել է 1975 թ.: 1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել ասպիրանտուրա և 2000 թ. պաշտպանել թեկնածուական թեզ ու ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Խաչատուրյանը 2016 թ. Փաստաբանների պալատի անդամ է»,- ասաց Ջուլհակյանը:

ԲԴԽ անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Հայերեն