Հասարակական

Ջհանգիրյանն անդրադարձավ իր ընտրության քվեարկությանը ԲՀԿ և ԼՀԿ-ի չմասնակցելու որոշմանը

1 րոպեի ընթերցում

Ջհանգիրյանն անդրադարձավ իր ընտրության քվեարկությանը ԲՀԿ և ԼՀԿ-ի չմասնակցելու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ փիլիսոփայորեն է վերաբերվում իր թեկնածության քվեարկությանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների չմասնակցելու որոշմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Վերաբերվում եմ փիլիսոփայորեն: Ես երկու ընդդիմադիր խմբակցությունների, անկախ պատգամավորների հետ հանդիպել եմ, հանդիպումներն ու քննարկումներն անցել են շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում»,- ասաց Ջհանգիրյանը:

ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում