ԲԴԽ անդամության թեկնածուն անդրադարձավ դատավորների անկախության խնդրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ դատարանների, դատավորների անկախության գործոնները շատ են. դատարավորները պետք է անկախ լինեն ոչ միայն գործադիր, օրենսդիր իշխանություններից, այլ նաև՝ խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից, ստորադաս դատարանների դատավորները որոշում կայացնելիս պետք է անկախ լինեն վերադաս ատյանի դատարանների ազդեցությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջհանգիրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր ընտրության հարցի քննարկմանը:

«Տարածված է այն միտումը, որ եթե դատարաններն ու դատավորներն անկախ են գործադիր և օրենսդիր իշխանություններից, ուրեմն անկախ են: Իրականում անկախության գործոնները շատ ավելի շատ են: Դատավորները պետք է անկախ լինեն ֆինանսական խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից, այսպես ասած, գողական համակարգերից, ընդդիմադիր և իշխանական ուժերից, այլ կլաններից»,- ասաց Ջհանգիրյանը:

Ըստ նրա՝ բացի այդ կա անկախության ևս մի շատ կարևոր խնդիր՝ ստորադաս դատարանների անկախությունը՝ վերադաս դատարաններից: Նրա խոսքով՝ ստորադաս դատարաններն ու դատավորներն իրենց կայացրած որոշումներով ֆունկցիոնալ առումով կախված են վերադաս դատարաններից: «Եթե այդ կախվածությանը գումարվում են նաև կազմակերպչական, ենթակայության այլ տարրեր, ստացվում է, որ վերադաս դատարանը կամ դատարանի ղեկավարը կարող է թելադրել ստորադաս դատարանին կամ դատավորներին իր ակնկալած որոշումը»,- ասաց թեկնածուն:

Ըստ նրա՝ 2007-ին ընդունված Դատական օրենսգիրքը Հայաստանում հաստատել է դատարանների «նախարարություն», «դատարանների բուրգ»՝ վերից վար խիստ ենթակայությամբ, և բուրգի գլխին նստած պաշտոնատար անհատը, անկախ իր անձնական հատկանիշներից, կարողանում է ցանկալի որոշում պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին: Ըստ նրա՝ այդ բուրգը ինչ-ինչ բերափոխումներով, բացառություններով մինչև օրս գործում է: «Այս կապակցությամբ կարծում եմ, որ ԱԺ-ի օրենսդրական առաքելությունն այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հետագայում այս առումով բոլոր դատավորներին և դատարաններին հնարավորինս անկախացնենք ոչ միայն գործադիր, օրենսդիր և այլ ազդեցություններից, այլ նաև՝ վերադաս դատական ատյանների, ԲԴԽ-ի ազդեցություններից»,- նշեց նա:

Ջհանգիրյանը կարևոր համարեց նաև գործող դատական համակարգի զտման խնդիրը: «Ցավոք, նոր իշխանության եկած քաղաքական ուժը անցած տարիների և ամիսների ընթացքում այդ ուղղությմաբ գործնական քայլեր չի կատարել, և մեր դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ շարժվում է առաջ»,- ասաց նա ու նշեց՝ Սահմանադրությունը զտման հստակ հնարավորություն է տալիս:

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն