Իրավունք

Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

1 րոպեի ընթերցում

Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ընթացքում:

«Բացասաբար եմ վերաբերվում, որովհետև դրանք (Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը- խմբ.) կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության, բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները»,- ասաց Ջհանգիրյանը:

2020թ. օգոստոսի 24-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 «կողմ», 7 «դեմ» ձայներով հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում