Ազգային գիտական լաբորատորիան կունենա քվանտային բաժին. ներգրավվելու են սփյուռքահայ գիտնականները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում ստեղծվում է քվանտային բաժին: Այն կարող է հիմք լինել Հայաստանում միջազգային քվանտային կենտրոն հիմնելու համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի առաջատար գիտաշխատող Արմեն Ալլահվերդյանը:

«Եթե Հայաստանում չլինի գիտություն, որը կապված է նոր տեխնոլոգիաների հետ, ապա ոչ մի տեխնոլոգիա հնարավոր չի լինի այստեղ հասկանալ կամ զարգացնել: Հնարավոր կլինի միայն դրսից կլանել, գնել: Դեռ երկու տարի առաջ մեր տնօրինության հետ կար պայմանավորվածություն, որ շարժվում ենք քվանտային բաժին ստեղծելու ճանապարհով, որը պետք է հետազոտի քվանտային տեխնոլոգիաների և հարակից ոլորտների ֆիզիկան: Հարցին մոտեցանք հիմնավոր ձևով: Որոշեցինք, որ բաժինը ստեղծվի այնպես, ինչպես դա արվում է արտասահմանյան հիմնարար կենտրոններում»,- ասաց Արմեն Ալլահվերդյանը: Այսինքն՝ հավաքվում է միջազգային կոմիտե, որը հետազոտում է առաջարկը և եզարակացություններ է տալիս, ընդ որում, կոմիտեում պետք է ընդգրկված լինեն մարդիկ, որոնք տվյալ ոլորտում բարձր որակավորում ունեն: Այժմ միջազգային կոմիտեն ձևավորվել է, ընթանում են կազմակերպչական աշխատանքներ քվանտային բաժինը ստեղծելու համար:

Արմեն Ալլահվերդյանը նշեց, որ նոր բաժինը պետք է ընդգրկի երիտասարդ կադրերի, մասնավորապես, ակտիվորեն համագործակցի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հետ:

«Մենք հույս ունենք, որ նոր բաժինը կլինի հարթակ սփյուռքահայ գիտնականներին ներգրավելու համար: Բարեբախտաբար, քվանտային ոլորտը հագեցած է սփյուռաքահայ գիտնականներով, նրանցից շատերի հետ մենք կապի մեջ ենք: Այստեղ իրավական գործընթացների պարզեցման անհրաժեշտություն կա, որպեսզի պայմանները բարելավվեն, և հեշտությամբ կարողանանք ընդգրկել սփյուռքահայ գիտնականներին, օգտվել նրանց գիտական, կազմակերպչական մշակույթից: Այս ամենը կարող է հիմք լինել Հայատանում միջազգային քվանտային կենտրոն ստեղծելու համար»,- ասաց Արմեն Ալլահվերդյանը: Նա ընդգծեց, որ եթե հիմա այդ ուղղությամբ առաջ շարժվենք, ապա տարիներ հետո հնարավորություն կունենանք ներդրում կատարել այդ տեխնոլոգիաների զարգացման մեջ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում