Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ի պատասխան վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրի, առաջարկել է կոնտր-հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցներում:

ԼՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո ԼՀԿ-ն չի առաջադրի թեկնածություն՝ տվյալ պարագայում Մարուքյանի թեկնածությունը: «Սակայն ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է: Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց՝ չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է:

Մարուքյանը, սակայն, նկատեց, որ ԲՀԿ-ի իրենց գործընկերների հետ միասին 45 հոգի են, եթե գումարեն «Իմ քայլը»-ից դուրս եկած 5 պատգամավորին, ստացվում է 50: Ընդ որում այդ 50-ն էլ պայմանական է: Այսպիսով, Մարուքյանը նկատեց, որ իշխանության կողմնակից պատգամավորի թիվը 82 է լինում: «Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է, որ ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, դա ուրիշ քննարկման հարց է: Եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու»,-ասաց նա:

Մարուքյանը հայտնեց, որ Փաշինյանին կոնտր-հուշագիր է առաջարկել: «Առաջարկել եմ՝ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, մինչև հուշագիրը ստորագրելը պայմանավորվում ենք, որ օրինակ հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում: Եվ պայմանավորվում ենք 3 ուժերով, որ մարդ չենք առաջադրում, և խորհրդարանը հոկտեմբերին ցրվում է, երբ երկիրը կայունացած է լինում, և գնում ենք ընտրությունների: Դա եղել է իմ առաջարկած կոնտր հուշագիրը վարչապետին»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, սակայն, համաձայնություն չի եղել, չկա հուշագիր, չկա հրաժարական, չկան ընտրություններ: Սակայն ընտրության ճանապարհը բոլորին հայտնի ճանապարհն է: «Եվ, երբ իրենք ասում են, որ այդ ճանապարհը չի լինի առանց ընդդիմության հետ հուշագրի, դուրս է գալիս, որ 45-ը կամ 50-ը մեծ է 82-ից»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ ինքն առաջադրվելու է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ և ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպել էր 2020-ի դեկտեմբերի վերջին:

Հայերեն

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ

Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը