Հասարակական

Պատգամավորը կոչ արեց մասնագետներին իրենց փորձառությունը կիսել Covid-ի հարցով քննիչ հանձնաժողովի հետ

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը կոչ արեց մասնագետներին իրենց փորձառությունը կիսել Covid-ի հարցով քննիչ հանձնաժողովի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սկսում է իր աշխատանքները, առաջին նիստը կկայանա հունվարի 25-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցներում այս մասին ասաց ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ դեռևս անցյալ տարի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է Covid-19-ի դեմ պայքարի կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողով: Պատերազմական դրությամբ պայմանավորված, սակայն, հանձնաժողովի ձևավորումը հետաձգվել էր:

«Ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ արդեն կազմվել է անհատական կազմը, և հանձնաժողովն այդ փաստի ուժով ստանձնում է իր լիազորությունները: Առաջին նիստը տեղի կունենա հունվարի 25-ին»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ գործընկերների հետ միասին նաև հանրության աջակցությամբ կկարողանան արդյունավետ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները: Նա կոչով դիմեց փորձագիտական, մասնագիտական շրջանակներին՝ բժիշկներին, համաճարակաբաններին, հանրային առողջապահության մասնագետներին, ռեանիմատոլոգներին իրենց փորձառությունը կիսել հանձնաժողովի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում