Քաղաքականություն

Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի խորհրդարանական երեք խմբակցությունները ստորագրեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ հուշագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Որպեսզի խնդիրը հանգուցալուծվի, պետք է ըմբռնում, որ այդ խնդիրը հանգուցալուծվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հուշագրի ստորագրումը հենց այդ ըմբռնման վկայությունը պետք է լինի: Եթե ասում եք, որ գնում ենք արտահերթի, և պետք է ժողովրդի քվեի արդյունքում ձևավորվի իշխանություն, ապա չպետք է խոչընդոտեք այդ գործընթացին և չառաջադրեք վարչապետի թեկնածու»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 20-ին խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հրավիրեց ստորագրելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում