Շաքե Իսայանի պնդմամբ՝ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության շարքերում որևէ պառակտում չկա
1 րոպեի ընթերցում
![Շաքե Իսայանի պնդմամբ՝ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության շարքերում որևէ պառակտում չկա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/01/1040927.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերի ներսում որևէ պառակտում չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսայանն այս մասին ասաց հունվարի 21-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
«Որևէ պառակտում չկա 17 ուժերի ներսում: Մենք բոլորս միասնական գնում ենք հասնելու մեր օրակարգի վերջնակետին: Մենք ունենք նաև խմբակցություն, որի միջոցով ևս փորձելու ենք հասնել Նիկոլ Փաշինյանի անցնցում հրաժարականին»,- ասաց Իսայանը:
Շաքե Իսայանը հավելեց, որ եթե «Բարգավաճ Հայաստանի» օրակարգում որևէ փոփոխություն լինի, իրենք այդ մասին կտեղեկացնեն հանրությանը: