Քաղաքականություն

Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկելու արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկելու արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի այն դիտարկմանը, թե գործող իշխանությունը սպառել է իրեն:

«Շատ լավ, սպառել ենք մեզ, եկեք գնանք, խորհրդարանական ընտրություններ անենք, տեսնենք, թե ով է սպառել: Եկեք նստենք, իրար հետ որոշենք ժամկետները, որ հետո չասեք, որ իշխանությունն ինքը որոշեց ժամկետները: Արտահերթ ընտրություններ անցկացնելու մեկ ձև կա՝ վարչապետի հրաժարական, երկու անգամ չի ընտրվում վարչապետ, տեղի է ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություն: Եկեք պայմանավորվենք, թե ինչ ժամկետներում, որ հետո չասեք, թե իշխանությունը միայնակ որոշեց»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին հրավիրել էր քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր ստորագրելու հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում