Ինքնակամ շինության օրինականացման համար մինչև տարեվերջ դիմելու դեպքում կգործի նախկին կադաստրային արժեքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխություններ, սահմանվում է, որ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև այս տարվա վերջ դիմածների համար գործում են նախկին կադաստրային արժեքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 102 կողմ ձայն:

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով՝ նախագծում կատարված լրացմամբ սահմանվել է, որ նրանց համար, ովքեր մինչև 2020-ի դեկտեմբերի 15-ը դիմել են նպատակային նշանակության փոփոխության համար, դրական եզրակացության դեպքում, կգործեն նախկին կադաստրային արժեքները: Այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինությունները օրինականացնելու համար նույնպես կօգտվեն նախկին կադաստրային արժեքներով վճարելու հնարավորությունից:

Հայերեն

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը