Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գերիների մասին քննարկումները միայն վնասելու են վերադարձման գործընթացին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանում գտնվող գերիների մասին քննարկումները միայն վնասելու են նրանց վերադարձնելու գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում իր ելույթում:

«Վերջին օրերի ընթացքում ես և իմ գործընկեր պատգամավորները հանդիպումներ ունեցան անհայտ կորածների հարազատների հետ, ներկայացրեցինք նրանց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաև լսեցինք նրանց կարծիքները կատարվածի վերաբերյալ: Տարբեր հարթակներում անդադար խոսվում է գերիների մասին, առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ այսօր տարվում են անհայտ կորածներին և գերեվարվածներին հայտնաբերելուն ու վերադարձնելուն միտված մեծ ծավալով աշխատանքներ, որոնց ներգրավված են նաև նրանց հարազատները:

«Յուրաքանչյուրս մեր առավելագույնը պետք է անենք զոհվածների, գերի ընկածների ու անհետ կորածներին մեր աջակցությունը ցուցաբերելու համար»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է