Արցախ

Աղավնոյի դպրոցն անցել է բնականոն աշխատանքի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց կրթօջախի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:

«Պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետևանքով վնասվել էին կրթօջախի դռներն ու պատուհանները: Դրանք փոխարեն տեղադրել ենք նորերը: Արդեն հունվարի 11-ից ինչպես արցախյան բոլոր դպրոցները՝ մենք ևս 7 աշակերտով, նույնպես բնականոն հունով սկսել ենք դասապրոցեսը: Ներկայումս ունենք մոտ 20 աշակերտ և 8 ուսուցիչ: Մինչև պատերազմը մեր դպրոցն աշխատում էր 50 աշակերտից և 17 մանկավարժից բաղկացած անձնակազմով: Վերադարձող ընտանիքների հետ աշակերտների թիվն աստիճանաբար աճում է: Հորդորել ենք նաև մյուս ուսուցիչներին, որպեսզի նույնպես վերադառնան և անցնեն իրենց պարտականություններին: Այժմ դպրոցն ապահոված է անհրաժեշտ գույքով: Ջեռուցման համար մեզ կրթության, գիտության և մշակությի նախարարությունից վառարաններ էին տրամադրել, սակայն վառելափայտ ձեռք բերելու հարցում խնդիր ունենք, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով մոտակա տարածքից չենք կարող հայթայթել: Ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրական տաքացուցիչներ տրամադրելու համար: Գյուղն այժմ ապահովված է կանոնավոր էլեկտրամատակարարմամբ, համացանցով ու հեռախոսակապով»,- մանրամասնեց Աղավնոյի կրթօջախի տնօրենը:

Հայերեն Русский

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին